News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՅԴ Երիտասարդական միության  «Ահազանգ» նախաձեռնության անդամների՝ դրամապանակներով բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։ NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի՝  միջինից ցածր աշխատավարձ ստացողների եկամուտը խորհրդանշող դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի մուտքի մոտ։

Այդ ամենը հարուցեց տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների զայրույթը։

Նրանք դժգոհեցին, որ դրամապանակները դիպել են իրենց։

«Ոստիկաններին եք խփում, անշնորքություն է սա, դրա համար մի բան անելուց առաջ գիտակցեք, ներողություն խնդրեք ոստիկաններից»,– բարկացած հայտարարեց ոստիկանության ծառայողներից մեկը։

Ակցիայի մասնակիցները ներողություն խնդրեցին ոստիկաններից եւ ծափահարեցին նրանց։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 10–ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում՝  Կառավարությունից պահանջելով Ազգային ժողովից հետ կանչել Հարկային նոր օրենսգրքի փաթեթը։

Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ այդ նախագիծը հասարակության անդամներին կբեւեռացնի, արդյունքում հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատներն ավելի կաղքատանան։

Տպել
Ամենաշատ