News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ծառուկյանին մանդատից զրկելուց բացի երկրում լիքը այլ խնդիրներ կան։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ դատական համակարգի խնդիրները, աղքատությունը, կոռուպցիան դեռեւս ակտուալ են երկրում, եւ պետք է մտածել այն մասին, թե ինչպես լուծենք դրանք։ «Իշխանությունները խոսում են համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մասին, միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, իսկ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին մեղադրանք է ներկայացված։ Դատական համակարգի խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, որ վարվում են քրեական գործեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, բայց դատարանի վճիռը չգիտես ինչու ձգձգվում է»,- նշել է նա։

Պատգամավորը նկատել է, որ երբ խոսվում է Հայաստանում արտոնյալ մարդկանց բացակայության մասին, վերջին ժամանակներս քննարկվում է միայն Գագիկ Ծառուկյանի անունը։ «Պետք է հասկանալ, որ մեր կուսակցության ղեկավարը չի ձգտում, որպեսզի պահպանի իր մանդատը անձնական նպատակներով, քանի որ դա, ըստ էության, պետք չէ»,- ամփոփել է Գեւորգ Պետրոսյանը։

Նշենք, որ անցած շաբաթ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկել հայտարարություն, որում խնդրում էր քրեական հետապնդում սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի դեմ, որը պատգամավոր լինելով՝ զբաղվում է ձեռներեցությամբ, ինչը հակասում է օրենքին։ Կուսակցության ներկայացուցիչները խնդրում են պարզել այս գործը, եւ եթե այդ կասկածները հաստատվեն, Ծառուկյանին զրկել մանդատից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ