News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մաքուր ոսկուց եւ ավելի տարածված պղնձի եւ նիկելի ձուլվածքից հուշադրամները կթողարկվեն Ճապոնիայում նոր կայսր Նարուհիտոյի՝ գահակալության առիթով: Այդ մասին հաղորդում է Kyodo տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին:

Կթողարկվեն 10 հազար իենին համարժեք (շուրջ 91 դոլար) 50 հազար ոսկե մետաղադրամներ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի թանկարժեք մետաղի 20 գրամ: Մի կողմից դրանք կզարդարվեն փյունիկ հիշեցնող նախշով, որը խորհրդանշում է կայսերական տոհմը, մյուս կողմից՝ քրիզանտեմ ծաղկով, որը ճապոնական միապետերի ընտանիքի զինանշանն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոսկե դրամները կվաճառվեն 140555 իենով (շուրջ 1300 դոլար): Սակայն ենթադրվում է, որ այդ հուշանվերների արժեքը ժամանակի ընթացքում կաճի:

Ոսկե մետաղադրամները ձեռքբերելու համար նախնական պատվերները կընդունվեն հունիսի 11-ից սկսած երեք շաբաթվա ընթացքում, իսկ գնորդներին դրանք կառաքվեն հոկտեմբերին: Ավելի հասարակ, պղնձից եւ նիկելից պատրաստված 500 իենին համարժեք մետաղադրամները կզարդարվեն ծավալուն գահի պատկերով, որին նոր կայսր Նարուհիտոն առաջին անգամ կբարձրանա հոկտեմբերին, ինչպես նաեւ քրիզանտեմով զինանշանով:

59-ամյա Նարուհիտոն կայսր է հռչակվել մայիսի 1-ին, երբ իր 85-ամյա հայրը ինքնակամ հրաժարվել էր գահից տարիքային առանձնահատկությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ