News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազգային միավորում» կուսակցության նախագահ Մարին Լը Պենի կարծիքով՝ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները Ֆրանսիայի համար վերածվել են նախագահ Էմանուել Մակրոնին վստահություն հայտնելու հանրաքվեի, հայտնում է Le Parisien-ը:

Քաղաքական գործիչը համոզված է, որ այդ դեպքում Մակրոնը պետք է հետեւի գեներալ Դը Գոլի օրինակին եւ իր պաշտոնից հեռանա, եթե հանրաքվեում պարտվի:

«Եվրախորհրդարանի ընտրությունները դառնում են Մակրոնին կողմ, թե դեմ հանրաքվեի: Ես դրան համաձայն եմ, բայց այսօրվա պայմաններում նա պետք է վարվի ճիշտ նույն կերպ, ինչպես գեներալ Դը Գոլը. եթե նա ընտրություններում պարտվի, ապա պետք է հեռանա»,- LCI-ի եթերում ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: Նա ընդգծել է, որ հանրապետության նախագահն այսօր կատարում է կուսակցության ղեկավարի եւ ընտրարշավի ղեկավարի դերը:

Լը Պենի խոսքով՝ Մակրոնը «իրեն կրկին պահում է որպես որոշակի շարժման նախագահ՝ մի կողմ թողնելով միլիոնավոր ֆրանսիացիներին, որոնց այլեւս չի դիմում, որոնց հաշվի չի առնում, եւ որոնց դեմ նույնիսկ, ինչն ամենավատթարն է, պայքարում է»:

Լը Պենը Մակրոնին նաեւ մեղադրել է այն բանում, որ առաջին նախագահն է դարձել, որը Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին իր իմիջն օգտագործում է կուսակցության ծրագրերն առաջ մղելու համար:

Պարբերականը հայտնում է, որ այսօրվա դրությամբ հարցումները ցույց են տալիս քվեարկության նախաշեմին Մակրոնի եւ Լը Պենի կուսակցությունների միջեւ նվազագույն տարբերություն:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռումինիայում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ «բոլոր ջանքերը կգործադրի», որպեսզի Լը Պենի կուսակցությունը մայիսի 26-ին անցկացվող Եվրախորհրդարանի ընտրություններում պարտվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ