News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Տեղեկատվությունն այն մասին, որ «Շերեմետեւո» օդանավակայանում այրված Sukhoi Superjet 100 (SSJ-100) ինքնաթիռից տարհանմանը խոչընդոտել են ձեռքի ուղեբեռը վերցնող ուղեւորները, չի հաստատվել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ եւ Telegram-ալիքներ մեղադրել էին ինքնաթիռի պոչային մասում որոշ ուղեւորների, թե իբր նրանք ուղեբեռները վերցնելով՝ խանգարել են մյուս ուղեւորների տարհանմանը։

«Այդ տեղեկատվությունը ստուգվել է։ Այն չի հաստատվել»,- ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ինքնաթիռի պոչային մասի ուղեւորների մեծ մասը փրկվելու հնարավորություն գործնականում չի ունեցել։ «Այս մասին վկայում է նաեւ ինքնաթիռի պոչային մասում գտնված շատ ուղեւորների մարմինների դիրքը։ Նրանք նույնիսկ չեն հասցրել ամրագոտիներն արձակել, իրենց աթոռներին զոհվել են այրվող նյութերի թունավորումից։ Ոմանք գուցե կորցրել են գիտակցությունը թռիչքուղուն ինքնաթիռի հարվածից»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ պոչային մասում գտնվող այն ուղեւորները, որոնց հաջողվել է փրկվել, մինչ ինքնաթիռի կանգ առնելը տեղափոխվել են առջեւի մաս։

Բժշկական ծառայություններում հայտնել են, որ շարունակվում են մահացածների նույնականացման աշխատանքները, անցկացվում է գենետիկ փորձաքննություն։ «Առայժմ ճանաչվածներ չկան»,- ասել է աղբյուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ