News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը  նպատակաուղղված է ինչպես տոհմային կորիզը նախիրներում ավելացնելուն, այնպես էլ անկապ բոքսային պահվածքով տեխնոլոգիա կիրառելուն, որը համաշխարհային ճանաչում ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը։ 

Նրա խոսքով՝ «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը կազմում են 300 մարդ. «Նրանցից դիմում–հայտ են ներկայացրել 108 քաղաքացի, մեր մասնագետների կողմից այցելություններ են իրականացվել այդ տնտեսություններ, դրանցից մոտ 10 հոգին չեն բավարարել այդ պայմաններին, որ առաջարկվում է։ Հայաստանի Հանրապետության 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հետաքրքրվածների թիվը կազմել է շուրջ 372 մարդ, իսկ ծրագրին միացած ֆինանսական կառույցները՝ 5 բանկեր, 6 վարկային կազմակերպություններ»։

Լեւոն Տեր-Իսահակյանը շեշտեց՝ պատահական չի ընտրվել տավարաբուծության զարգացումը, քանի որ ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի համախառն արտադրանքի շուրջ 50 տոկոսը ստացվում է անասնաբուծությունից, եւ կազմել է 477.9 մլրդ դրամ, միայն տավարաբուծությունից ստացվել է 280 մլրդ դրամը, ուստի մշակված ծրագրերը նպատակաուղղված են ոլորտը ավելի ինտենսիվացնելուն, արտադրանքի արդյունավետությունը բարձրացնելուն, որակը բարձրացնելուն։

««Խելացի» անասանագոմերով առավելապես հետաքրքրված են Արարատի մարզում, շուրջ 20 տոկոս է դիմումների տոկոսը, հաջորդիվ՝ Լոռու եւ Գեղարքունիքի մարզերն են, ամենապասիվը Սյունիքի մարզն է։ Ծրագրի շրջանակներում առաջարկվում է ինչպես թեթեւ կոնստրուկցիայով անասնաշենքի կառուցում, այնպես էլ անկապ բոքսային պահվածքով անսնաշենքրի կառուցումը, այսինքն որեւէ պարտադրանք չկա»,–հայտնեց նա։

Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում 3 մոդել է գործելու. «Երեք մոդել է առաջարկվում ՝ 10-15 գլուխ՝ նվազագույնը, միջինը՝ 20-25, առավելագույնը՝ 45 գլուխ պոշոր եղջերավոր անասունների համար անասնաշենքեր։  Սակայն սա չափանիշ չէ, քանի որ տարբեր հարցադրումներ են առաջանում, որ 451 քառակուսին կամ 45 գլուխը սահմանաչափ չէ, սակայն 451–ը առավելագույն ծրագրային չափանիշն է, որի շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցումը տրամադրվելու է 35 միլիոնի 50 տոկոսի րափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած անձանց համար 70 տոկոս է կազմում։ Տնտեսվարողը կցանկանա կառուցել է 100 գլխի համար, ոչ մի խնդիր չկա, առավելագույն փոխհատուցումը լինելու է ծրագրի շրջանակներում որքան նախատեսված է։ Ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ առաջին փուլը կլինի, երբ անասնագոմը կառուցված կլինի՝ մինչև 1 տարվա ընթացքում, որից հետո տեխնիկական զինում, այնուհետ 5 տարի իրականացվելու է մոնիտորինգ, որ անասնագոմերը օգտագործվեն ըստ նշանակության»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ