News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլեւ խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը: Այս մասին ասված է շուրջ մեկ տասնյակ որսորդական կազմակերպությունների բաց նամակում, որը նրանք հասցեագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:

Նամակում, մասնավոփրապես, ասվում է.

«Մեծարգո պարոն վարչապետ.

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են ավելի քան 60 հազար որսորդների, եւ որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ  ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ , ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով  ՀՀ ողջ տարածքում արգելել որսը եւ փամփուշտների ներկրումը:

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:

ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններին՝ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել  կառավարությանն ու պատկան մարմիններին ձեռնարկվող միջոցառւմներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիրակչական  աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով եւ միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքններին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները եւ հասարակական նախաձեռնությանները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլեւ խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը եւ խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության եւ դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման եւ մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների եւ շահառուների անմիջական մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ Գ.Խաչատրյան

ՀԱՅ  ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՀԿ նախագահ Գ. Գրիգորյան  

ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ Կ. Աղաջանյան

ԵԳԵՐ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ նախագահ Ա. Գեւորգյան   

ՈՐՍԱԿ ՀԱՅ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ Տ. Բրսոյան

ԱՂԱՎՆԱԲԱԶԵ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ նախագահ Հ. Խնուսյան

ԲԱՐԻ ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ նախագահ Շ. Դավթյան

ԶԻՆՈՐՍ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ նախագահ Գ. Վարդանյան

ԷԴ-ՈՐՍ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ նախագահ Է. Մանուկյան

Տպել
Ամենաշատ