News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրավունքի փոխարեն հրահանգներ կիրառողները պետք է գիտակցեն, որ «այսօր» ապօրինություններն արձանագրվելու են, անունները տրվելու են, իսկ «վաղը» լինելու է պատասխանատվությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռոբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, տարածել է «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հայտարարությունը, որում ասվում է.

«Մեկնարկում է «Հետեւանք» նախաձեռնությունը:

Օրերս բոլորեց ՀՀ նոր իշխանությունների ձեւավորման մեկ տարին։ Այդ ընթացքում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը, չնայած իշխող ուժի չարչրկված կարգախոսներին, լայնորեն ներառում է իրավունքը բացահայտորեն ոտնահարող գործիքակազմ՝ ընդհանուր առմամբ միտված չլինելով հանրության առջեւ ծառայած իրական խնդիրների հաղթահարմանն ու կառավարման որակի բարելավմանը։ Այդ ապակառուցողական միտումը ժամանակի մեջ ցավոք մեղմացման նշաններ ցույց չի տալիս, ուստի ձեռնամուխ ենք լինում իրավապաշտպանական միջոցներով դրան ակտիվ հակազդելուն։

Վերոգրյալ նկատառումներով պայմանավորված՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը սկսում է #Հետեւանք նախաձեռնությունը, որը նպատակ ունի՝

1. Փաստագրել եւ հանրայնացնել մարդու հիմնարար իրավունքների խախտման՝ հասարակության համար դեռեւս անհայտ դրսեւորումները։

2. Իրավական գնահատականներ տալ քաղաքական բովանդակություն ունեցող՝ մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։

3. Հաշվառել իրավակիրառական գործառույթ իրականացնող այն պաշտոնատար անձանց, որոնք իրավունքը փոխարինում են «քաղաքական նպատակահարմարությամբ»՝ թույլ տալով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

4. Միջազգային կառույցներին համակարգված ձեւով ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը։

«Հետեւանք» նախաձեռնության շրջանակներում իրավաբանական խորհրդատվության եւ իրավապաշտպանական աջակցության ձեւաչափերով պատրաստ ենք գործակցել ապօրինությունների եւ իրավական կամայականությունների ենթարկված անձանց եւ նրանց փաստաբանների հետ»:

Տպել
Ամենաշատ