News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շվեդիայի դատախազությունը որոշում է կայացրել վերսկսել 2010 թվականին բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների քրեական գործը WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ։ Այս մասին Ստոկհոլմում երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է շրջանային գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարիա Փերսոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաալիքին։

«Նոր հանգամանքները ստիպում են մեզ վերանայել նախորդ որոշումները,- ասել է Փերսոնը։- Այդ պատճառով, ինչպես նաեւ Ասանժին Մեծ Բրիտանիայում ազատազրկման փաստից ելնելով՝ տուժածի փաստաբանը խնդրել է վերսկսել բռնաբարության գործի հետաքննությունը»։ Փերսոնը նշել է, որ ԱՄՆ-ը, ըստ նրա տվյալների, նախատեսում է պաշտոնապես պահանջել ավստրալացի լրագրողի արտահանձնումը մինչեւ 2019 թվականի հունիսի 14-ը, բայց հրաժարվել է շահարկել Շվեդիայի իշխանություններին Ասանժի հանձնման թեման։

Շվեդական դատախազությունը նաեւ դիտարկում է WikiLeaks-ի հիմնադրի հարցաքննությունը տեսակապի միջոցով կամ Միացյալ Թագավորության տարածքում։

Ասանժը 2006-ին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկություն մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի, գործունեության մասին։ Զգուշանալով Միացյալ Նահանգներին Շվեդիայից արտահանձնվելուց, որտեղ երկու կին նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, նա 2012-ին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում, որտեղ անընդմեջ գտնվել է մոտ յոթ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ