News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ազատ գործ» հիմնադրամը պատրաստ է օգնել Հայաստանի այն քաղաքացիներին, ում հարազատները 1945թ․ զոհվել են Ավստրիայի ազատագրման համար, որպեսզի այցելեն նրանց հուղարկավորության վայրեր։

Սոցիալական ինովացիաների աջակցության «Ազատ գործ» հիմնադրամը, որը հիմնվել է բարերար եւ արդյունաբերող Օլեգ Դերիպասկիի կողմից, օգնություն է առաջարկում նրանց, ով ուզում է այցելել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրիայում զոհված հարազատների շիրիմներին։ Դիմումներն ընդունվում են [email protected] հասցեով կամ +7 (495) 653 81 43 հեռախոսահամարով։

Ավստրիայում է գտնվում ավելի քան երեք հարյուր զինվորական գերեզման, որտեղ հանգչում են այդ երկիրը 1945թ․ գարնանն ազատագրած խորհրդային զինվորների աճյունները։

Այդ գերեզմաններից մեկում հուղարկավորված է Օլեգ Դերիպասկիի պապը՝ գվարդիայի կրտսեր լեյտենանտ Տիմոֆեյ Դերիպասկոն։ 1945թ․ ապրիլին նա զոհվել է Լաայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, նա 26 տարեկան է եղել։ Նրա հիւշատակին Օ․ Դերիպասկիի միջոցներով ավստրիական Լաա քաղաքում կառուցվել է Աստծո սուրբ հրեշտակապետ Միխայիլի տաճարը։ Այն գտնվում է գերեզմանի մոտ, որտեղ թաղված են 1945թ․ զոհված 500 խորհրդային զինվորներ։

Լաայում ուղղափառ տաճարի կառուցումը տեւել է մի քանի տարի։ Շինարարության ժամանակ օգտագործվել է քարի ձեռքով հատման հինավուրց տեխնոլոգիան։ Շինանյութերը Ռուսաստանից են տարվել Ավստրիա։ 2018թ․ սեպտեմբերին տաճարն օծվել է, իսկ 2019թ․ հունվարից այնտեղ պարբերաբար ծառայություններ են մատուցվում աստծուն։

Հրեշտակապետ Միխայիլի տաճարը Վլադիմիրյան շրջանում Պոկրովի եկեղեցու փոքրացված կրկնօրինակն է։ Օլեգ Դերիպասկիի աջակցությամբ 2016թ․ Կուբանում կառուցվել է այդ եկեղեցու եւս մեկ կրկնօրինակ՝ Սուրբ Վլադիմիրյան տաճարը։Այն գտնվում է Դերիպասկիի փոքր հայրենիքում՝ Ուստ-Լաբինսկում (Կրասնոդարի մարզ)։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ