News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մայիսի 13-ին և 14-ին, որպեսզի գնահատի մեր երկրի կողմից 2002թ․ վավերացված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրագործման ընթացքը։ Հայաստանում տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության հարցերով համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը և Գունն Մարիտ Հելգեսենը կուսումնասիրեն մեր երկրում տեղական ինքնակառավարման զարգացումը Կոնգրեսի 2014թ․ առաջարկներից և 2016թ․ ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո։ Նրանք կհանդիպեն տեղական կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԺ տեղական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, Հաշվիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ։

Պատվիրակությունը նաեւ հանդիպում կանցկացնի Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանի, Սոլակի քաղաքապետ Էդգար Խաչատրյանի, ինչպես նաեւ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների մի քանի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչների եւ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հետ։ Զեկույցի նախագիծը եւ խորհրդատվության նախագիծը 2019թ․ հաջորդ նիստերից մեկում պետք է ներառվեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անդամ-պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի հաստաման օրակարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ