News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» սակագնային փաթեթներում ամսական շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին։

Այսպես, «Սմարթ 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ամսական ստանալու են 3 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 1,5 ԳԲ-ի փոխարեն, իսկ «Սմարթ 2500» եւ «Սմարթ 3500» փաթեթների բաժանորդները համապատասխանաբար կստանան 5 եւ 7 ԳԲ՝ նախկին 3 եւ 4 ԳԲ-ի փոխարեն։

«Ամբողջ աշխարհում աճում են շարժական ինտերնետի օգտագործման ծավալները, իսկ օգտակար առցանց գործիքների ու նյութերի որակը բարձրանում է օրեցօր։ Եվ, որպեսզի այսօր մեր բաժանորդները հանգիստ կարողանան օգտվել իրենց սիրելի բջջային հեռախոսի հնարավորություններից, մենք Beeline-ում որոշել ենք մեծացնել շարժական ինտերնետի ծավալները մեր ամենատարածված «Սմարթ» սակագնային փաթեթներում։ Նշեմ, որ մեր բաժանորդներն այժմ յուրաքանչյուր ամիս ստանալու են գրեթե կրկնակի շատ ինտերնետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների կողմից չօգտագործված ինտերնետի ծավալը ամսվա վերջում չի զրոյացվում, այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով...
«Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է, թե ինչու է որոշ բաժանորդների կապը փոխվել «Թուրքսելի»
Պետք է նայել, թե որ հեռախոսահամարներն են միացել ոչ մեր ցանցին, եւ տարածաշրջանային առումով՝ որտեղ են...
Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի. Սամվել Մարտիրոսյան
Հիմա, ոնց որ, խնդիրը լուծվել է։ Ես պատճառներից տեղյակ չեմ…
CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր (ֆոտո)
Այս քեյսը յուրահատուկ և, միևնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են...
Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև...
Ucom-ի ցանցում խնդիրներ կան. ինտերնետի խափանումներ են նկատվել
Հայաստանում այս պահին շատերի մոտ առկա է ինտերնետի հետ կապված խնդիր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ