News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ընթացող բողոքի ակցիային, ասելով, որ նա այստեղ է, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ռոբերտ Քոչարյանին։

Նրա խոսքով քաղաքական հետապնդում է իրականացվում ՀՀ 2–րդ նախագահի նկատմամբ։

«Առաջին իսկ օրից սկսած, երբ որ պարոն Քոչարյանին ներկայացվեց մեղադրանք, բնական է, որ նյութերը սկսել էին հավաքել դրանից գոնե 1-1,5 ամիս առաջ, պարզ է, որ իշխանափոխությունից հետո, իշխանության թավշյա բռնազավթումից հետո առաջին պատկերը մարտի 1–ի գործով պարոն Քոչարյանին մեղադրյալ նշանակելն է»,–ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով բոլորը ականատես են եղել, երբ տասնյակ անգամներ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է առաջին դեմքերի մակարդակով։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե տրամաբանական չէ՞, որ հեղափոխությունից հետո առաջինը հենց պետք է մարտի 1–ի դեպքը բացահայտվեր։ Վարդանյանը պատասխանեց. «Մարտի 1–ի գործը բացահայտել, նշանակում է 10 զոհերի սպանողներին բացահայտել եւ բոլոր մեղավորներին, ովքեր, որ մասնակից էին դրան համապատասխան մեղադրանքներ ներկայացնել»։

Նրա խոսքով այս ամենն արվում է հասարակությանը մանիպուլացիայի ենթարկելու համար։

«Գործն այս ռակուրսով փորձել քննելը, ուղղակի քաղաքական հետապնդում է եւ նախկին մեղքը իրենց սեփական անձերից հեռացնել»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով մարտի 1–ի առավոտյան Ազատության հրապարակում ոչ մի զոհ չի եղել եւ ոստիկանական ստորաբաժանումները մոտեցել են բացարձակ անզեն։

«Ոստիկաները նախապատրաստված դիմադրության են հանդիպել եւ այդ օրը առավոտյան վիրավորվել է 34 ոստիկան, ամբողջ օրվա ընթացքում՝ 187։ Մենք, որ ասում ենք խաղաղ ցույցեր. Էլ չեմ խոսում Տեր–Պետրոսյանի դերակատարության մասին ընդհանրապես, այսօրվա իշխանությունների դերակատարության մասին՝ ամբոխին գրգռելու»,– ասաց Վարդանյանը։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՄԻԵԴ–ի որոշմանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին կալանքի տակ պահելուն, Վարդանյանը ասաց. «Շատերն ասում էին, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը կարող էր գար եւ խաղաղեցներ ցույցը, բայց նա չէր գալու, նրա նպատակը հենց սա էր, եւ երբ որ նա ասում էր, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, նա ասում էր խոսքով, գործով նա դա չէր անում։ Նա խոսքի մարդ էր, ոչ թե գործի։ Հաջորդ օրն ինքն ասելու էր, ամեն ինչ շատ լավ է, ուրիշ ձեւ չկա։ Այս մասին պարոն Փաշինյանը մանրամասն գրել է, կարդացեք իր հոդվածը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ