
Թաիլանդի կառավարությունը Սութհիդա թագուհու ծննդյան օրը՝ հունիսի 3-ը, պետական տոն է հայտարարել։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի օգնական Տաքսադա Սանգկխաչանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացրել է Bangkok Post թերթը, կառավարությունը հաստատել է պետական տոների մասին հռչակագիրը, որն առաջարկել է նախարարների կաբինետի քարտուղարությունը։
Մայիսի 1-ին Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկոռնը (Ռամա Х) հայտարարեց, որ ամուսնացել է գեներալ Սութհիդա Վաչիրալոնգկոռնի հետ։ Մայիսի 4-ին միապետը նրան շնորհեց պաշտոնական տիտղոս՝ Նորին մեծություն թագուհի Սութհիդա։