News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոնտանայի դեմոկրատ նահանգապետ Սթիվ Բուլոքը սկսել է գալիք ընտրություններում նախագահի պաշտոնի համար իր ընտրարշավը։ Դրանք տեղի կունենան 2020 թվականին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորին շանս տալու համար մենք պետք է ավելին անենք, քան (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփին հաղթելը։ Մենք պետք է հաղթենք կոռումպացված համակարգը, որը նման մարդկանց պահում է իշխանությունում, մեզ պետք է մարտիկ, որը դա արել է նակինում։ Ահա թե ինչու ես առաջադրում եմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում»,- գրել է Բուլոքը։

Նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են արդեն մոտ երկու տասնյակ դեմոկրատներ։ Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովա նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին։ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի թեկնածուն, տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 13-16-ին Միլուոկիում (Վիսքոնսին)։

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի տեղին առայժմ հավակնում են երկուսը՝ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը։ Հանրապետականները  իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ին Շառլոթում (Հյուսիսային Կարոլինա)։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ