News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մոսկվա կինոթատրոնի ամառային կինոթատրոնի սրճարանը քանդվելու է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով, ամառային կինոթատրոնի շինարարությունը վերականգնվելու է նույն ձեւով, ինչպես նախագծվել էր, իսկ սրճարանը պետք է մտնի բացօթյա կինոթատրոնի ներքեւի հատվածում: 

«Փառք Աստծո, սեփականատերը համաձայնեց, կարողացանք համոզել:»,-ասա Մեսչյանը:

Նա անդրադարձավ նաեւ խոսակցություններին, թե ինչքը հետաքրքրված է «ստորգետնյա Երեւանում»;

«Հանրապետության հրապարակի տարածքում առաջվա քարվանսարայն էր, այսինքն շուկա էր, որտեղ ուղտերով ապրանք էին բերում: Այդ շուկան ուներ ձիանոցներ, որոնք ունեինք մեծ նկուղներ: Երբ հրապարակը սկսեց կառուցվել, առաջին հարկերը մաքրվեցին, իսկ սկուղային հարկերի մի մասը պահպանվել է հողի տակ:

Սա ստորգետնյա Երեւան չի, այլ նկուղներ են»,-ասաց Մեսչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել