News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերն ազատ է արձակվել՝ 2 շաբաթ կալանավայրում անցկացնելուց հետո, հաղորդում է AP-ը:

Նա կալանավորվել էր կոռուպցիայի գործով:

4 դատավար միաձայն քվեարկել է 78-ամյա քաղաքական գործչի ազատ արձակման օգտին՝ պնդելով, որ հանգամանքները չեն արդարացնում նախնական կալանքը:

Տեմերը մեղադրվում էր Ռիո դե Ժանեյրոյում ատոմային էլեկտրակայանի կառուցման պետական պայմանագրի փոխարեն շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեջ: Նա չի ընդունում մեղադրանքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ