News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

EU4Digital-ի նպատակն է տարածել Եվրոպական միության Թվային միասնական շուկայի առավելությունները Արևելյան գործընկեր երկրներում՝ ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու համար: Այս նախաձեռնության ներկայացման մասին այսօր՝ մայիսի 15-ին  NEWS.am-ին հայտնեց EU4Digital նախաձեռնության հայաստանյան թիմը:

EU4Digital-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նոր նախաձեռնություն է: Աջակցելու թվային տնտեսությանն ու հասարակությանը, որը ներկայացվել է Երևանում, 2019 թվականի մայիսի 15-ին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ:

Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել EU4Digital ծրագիրը որպես առաջատար նախաձեռնություն, որն ուղղված է թվային տիրույթում ԵՄ քաղաքականության նպատակների աջակցությանը՝ գործողությունների լայն շրջանակի կիրառմամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանում թվային թեմաների համատեքստում հաջողություններն ու ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին առաջիկա անելիքները։

Հանդիպմանը ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցւթյան բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը:

«ԵՄ-ը Հայաստանի հետ համագործակցության երկար պատմություն ունի էլեկտրոնային կառավարման/թվայնացման ոլորտում («Mulberry» անթուղթ նախարարություն, e-քաղաքացիական կացության ակտերի գրանցում, բիզնեսի առցանց գրանցում և այլն): Մենք նաև իրականացնում ենք նոր, հավակնոտ մի ծրագիր, որի նպատակն է հիմնել կառավարական փոխգործակցային հարթակ՝ հնարավոր դարձնելով պարզեցված և ստանդարտացված պահով կապ Հայաստանի հանրային կառավարման բոլոր կառույցների միջև ներկայացնելով նաև Մեկ պատուհանի սկզբունքը սահմանային անցակետերի համար: Վերջերս շնորհանդեսով ԵՄ հանձնակատար Ա.Անսիպի Հայաստան այցելության ընթացքում ներկայացված EU4Digital տարածաշրջանային նոր ծրագրի նպատակն է հզորացնել ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը, կառուցել նախկին արդյունքների վրա ու կենտրոնանալ հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, e-առևտրի, ՏՀՏ նորարարության, e-առողջության և e-հմտությունների վրա: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործում ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում», բացման իր խոսքում նշեց Գրեգորի Ցուրիսը:

Գայանե Սերոբյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նա ընդգծեց, որ նախարարության թիրախային խնդիրների շարքում է լինելու երկրի թվային փոխարկման օրակարգի մշակումը, իրագործումը և արդյունքների մոնիտորինգը հետևյալ ուղղություններով՝

• Է-կառավարման զարգացում

• Թվային հասարակության զարգացում

• Թվային տնտեսության զարգացում

• Արագ լայնաշերտ կապի և տվյալների պահման ենթակառուցվածքների զարգացում

Սերոբյանը նշեց, որ այս բոլոր ենթաուղղություններում կիբերանվտանգության հարցերը անցնում են կարմիր թելով:

Բացման խոսքին հետևեց նախաձեռնության ամբողջական ներկայացումը և թեմատիկ քննարկում EU4Digital-ի բաղադրիչների, թվային այն նախաձեռնությունների մասին Հայաստանում և տարածաշրջանում:

Տարածաշրջանային «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագիրն ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Այն սկսվել է 2019թ. հունվարին և կտևի մինչև 2021թ. դեկտեմբեր:

EU4Digital-ի միջոցով ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին ռոումինգի սակագների իջեցմանը, բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի զարգացմանը՝ տնտեսության խթանման ու էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, լոգիստիկայից մինչև առողջապահություն տարբեր ոլորտներում հասարակության մեջ թվային կառուցվածքների ներդաշնակեցման, ինչպես նաև կիբերանվտանգության կառուցման և թվային հմտությունների զարգացման նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brexit-ի անցումայինն շրջանը կերկարաձգվի մինչեւ 2020թ․ վերջը
Բրիտանիան կձգտի ԵՄ-ից դուրս գալուց հետո դաշինքի հետ կնքել ազատ առեւտրի մասին հավակնոտ համաձայնագի․․․
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կտրուկ բարձրացել է Brexit-ի հարցով նոր համաձայնագրի հասնելու մասին լուրից հետո
Հինգշաբթի բրիտանական ֆունտ սթերլինգի փոխարժեքը մյուս արժույթների նկատմամբ կտրուկ աճել է…
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն Brexit-ի հարցով համաձայնություն են ձեռք բերել
Կողմերը մշակել են համաձայնագրի պաշտոնական տեքստը…
Բրեքզիթի հարցով համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել իռլանդական կուսակցության դիրքորոշման պատճառով
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ին...
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը
Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների եւ համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները...
Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին…