News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ այսօր գործող «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն`պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը եւ ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից եւ լրատվությունից օգտվելը, աշխատելը եւ այլն:

Վերոնշյալ սահմանափակումների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 5-ին կայացրած որոշմամբ հանգել է հետեւության, որ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակվում են կալանավորված անձի եւ դատապարտյալի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության եւ հաղորդակցության ազատության իրավունքները, հետեւաբար ՀՀ օրենսդրության վերոհիշյալ իրավադրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 33-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող՝որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Զեյնալյանի խոսքով, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը եւ նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաեւ տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:

նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`

դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի՝ հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,

տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

հեռախոսակապից օգտվելը:

Ընդ որում՝ հստակեցվել է, որ իրավակիրառ սուբյեկտը վերը թվարկված սահմանափակումներից յուրաքանչյուրը կիրառելիս պետք է հիմնավորի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ։

Տպել