News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով նոր իշխանությունների քաղաքականությանը Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«Դու գալիս ես, Նիկո՛լ, ասում ես՝ սրա պես գրագետ մարդ չկա աշխարհում (խմբ․՝ Իլհամ Ալիեւ)։ Այդ գրագետ մարդը նույն ձեւ վարվեց Սլոյանի հետ, երբ նրա գլուխը ման էին տալիս Ադրբեջանի գյուղերով այդ գրագետ մարդու ցուցումով։ Արցախի հետ գործ չունես, դա տանում է ոչ մի տեղ։ Այս խամաճիկներն արդեն սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին»,– ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով Արցախի երկու նախագահների կոչին ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, Եղիազարյանն նշեց, որ ընդառաջ քայլ չարվեց, քանի որ կար անձնական վրեժխնդրություն։

Տպել