News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Իրանի հետ պատերազմ չի լինի՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:

«Հուսով եմ՝ չի լինի»,- լրագրողներին հայտնել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին:

Նշենք, որ ԱՄՆ-ն ավիակիրներ եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց եւ հետ կանչել Իրաքից իր դիվանագիտական անձնակազմին՝ ի պատասխան «Իրանի եւ Մերձավոր Արեւելքում նրա աջակիցների կողմից սպառնալիքների աճին»: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Իրանին բազմիցս նախազգուշացրել է ցանկացած սադրանքի դեպքում պատասխանելու մասին:

Թրամփը հերքում է, որ իր վարչակազմում Իրանի պատճառով տարաձայնություններ կան: Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանում շուտով կցանկանան խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ