News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

««Ֆեյք նորությունները»՝ Washington Post-ն ու New York Times-ը գրում են պատմություններ, որոնք հակասում են Մերձավոր Արեւելքում մեր հզոր քաղաքականությանը: Ոչ մի վիճաբանություն չկա… Տարբեր կարծիքներ են հնչում, եւ ես վճռական եւ վերջնական որոշում եմ կայացնում՝ դա շատ հեշտ գործընթաց է: Վստահ եմ՝ Իրանը շուտով կցանկանա խոսել»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նշենք, որ New York Times-ը գրել էր, որ Թրամփի վարչակազմը մտադիր է Մերձավոր Արեւելք 120 հազար զինծառայող ուղարկել՝ Իրանի հարձակման դեպքում: Թրամփն այդ տեղեկությունը հերքել էր՝ նշելով, որ Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն «չափազանց շատ զորքեր կուղարկի»:

Washington Post-ը մի շարք հոդվածներ էր գրել այն մասին, որ վարչակազմն անում է ամեն ինչ Իրանի հետ պատերազմ սկսելու համար:

Թրամփն ավելի վաղ Իրանի իշխանություններին կոչ էր արել «զանգել եւ խոսել»: Թեհրանում հայտարարել էին, որ ճնշման պայմաններում չեն բանակցի ԱՄՆ-ի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ