News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի 17-ից Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմի չեղարկման մասին, որը գործում էր ԱՄՆ Արտոնությունների գլխավոր համակարգի (Generalized System of Preferences) շրջանակում, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Ես եկա այն եզրակացության, որ հաշվի առնելով նրա տնտեսական զարգացման մակարդակը՝ տրամաբանական կլիներ 2019 թվականի մայիսի 17-ից չեղարկել Թուրքիայի՝ որպես զարգացող շահառու երկրի նիշերը»,- նշված է փաստաթղթում:

Դրանից բացի, նշվում է, որ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսին եւ Թուրքիայի իշխանություններին այս որոշման մասին իրազեկել էր դեռեւս ընթացիկ տարվա մարտի 4-ին: ԱՄՆ նախագահը շեշտել է, որ վերջին 45 տարում, որի ընթացքում Թուրքիան GSP շրջանակում արտոնություն է ստանում, նրա տնտեսությունը մեծապես աճել է եւ դիվերսիֆիկացվել:

Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնը Անկարային պատասխան միջոցներով էր սպառնացել ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պատճառով: ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ջեֆրի Ջերիշը հայտարարել էր, որ նման որոշման պատճառ կարող են դառնալ Թուրքիայի սահմանած ԱՄՆ ապրաքների մատակարարումների սակագները, որոնք առնչվում են 1,78 մլրդ դոլար ծավալի ներմուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ