News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հարթ չի անցել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած որեւէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը:

Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են եւ հարկերը լրիվ չափով մուծել, բայց իրավաչափորեն պահանջելով, ասենք, պետության կողմից եկեղեցուն պատճառված վնասը:

Օրինակ՝ ակնարկելով, որ եկեղեցին կարող է պահանջել, որ իրեն վերադարձնեն Մատենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերը, որոնք ազգայնացվել են բոլշեւիկյան հեղափոխության արդյունքում, ինչպես նաեւ այն վնասները, որ կրել են այդ տարիներին՝ զրկված լինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքի բնականոն շրջանառությունից ակնկալվող եկամուտներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ