News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում լրագրող է սպանվել: Տարվա սկզբից սա արդեն երկրում 5-րդ սպանությունն է, որը համարվում է ԶԼՄ-ի համար ամենավտանգավորներից մեկը, գրում է AFP-ն:

Ֆրանսիսկո Ռոմերոն, որն ընդգրկվել էր Մեքսիկայի կառավարության Լրագրողների եւ ակտիվիստների պաշտպանության ծրագրում, գտնվել է իր հարազատ Պլայա դել Կարմեն քաղաքում՝ գիշերային ակումբի մոտ, արյան մեջ կորած:

Պետական դատախազությունը սկսել է սպանության հետաքննությունը՝ հայտարարելով, որ Ռոմերոն ապրիլի 12-ին սպառնալիքների վերաբերյալ բողոք էր ներկայացրել:

 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ սպանությունը Մեքսիկային այս տարի դարձրել է աշխարհի ամենամահաբեր երկիրը լրագրողների համար: Անցյալ տարի Մեքսիկան աշխարհում երրորդ տեղն էր զբաղեցրել Աֆղանստանից եւ Սիրիայից հետո մամուլի համար վտանգի առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ