News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Sikorsky HH-60W (Whiskey) ռազմական ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել: Տեսանյութը հրապարակել է Lockheed Martin ընկերությունը, հաղորդում է «Լենտա»-ն:

Փորձարկումն անցկացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ-Պալմ-Բիչ քաղաքում:

Փորձարկումը տեւել է 1 ժամ, որի ընթացքում հաջողվել է ստուգել ուղղաթիռի աշխատանքը ցածր արագության դեպքում, ինչպես նաեւ օդում դրա կախվելը:

Մարտին Ուեսթ-Պալմ-Բիչի օդանավակայանում կայացել էր Sikorsky–Boeing SB-1 Defiant ռազմական բազմաթիրախային ուղղաթիռի առաջին թռիչքը:

HH-60W-ը հիմնվել է UH-60M Black Hawk-ի բազայի վրա: Նոր ուղղաթիռը «քթի» հատածում ստացել է ռադար, ժամանակակից էլեկտրաօպտիկական եւ ինֆրակարմիր տեսախցիկներ, ինչպես նա թարմացված ռադիոհամակարգ եւ նստատեղեր անձնակազմի ու ուղեւորների համար:

Ամռան վերջին ծրագրվում է նման եւս 4 մեքենա թողարկել:

Պենտագոնը, ընդհանուր առմամբ, ծրագրում է 113 միավոր HH-60W ձեռք բերել: Համապատասխան որոշումն ընդունվել էր 2019 թվականի սեպտեմբերին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել