News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանները բերման են ենթարկել Եվրատեսիլի դեմ բողոքող հրեական ծայրահեղ կրոնական համայնքի անդամներին: Երուսաղեմում ցույցը սկսվել էր, քանի որ համարվում էր, որ Եվրատեսիլ միջազգային մրցույթը խախտում է հրեական շաբբաթի ավանդույթները, քանի որ հուդաիզմի հետեւորդներին արգելվում է զբաղվել մեծ թվով արտադրողական գործունեությամբ, հաղորդում է Life-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտած եւ ոստիկանի վրա հարձակում գործած վեց կասկածյալ»,-հայտնել է իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը՝ նշելով, որ բախումների հետեւանքով տուժել է երկու ոստիկան:

«Կան» ռադիոկայանի տեղեկություններով՝ Իսրայելի գլխավոր րաբբի Դավիթ Լաուն կոչ է արել հավատացյալներին սկսել շաբբաթը, որը տեւում է երեկոյից ընդհուպ մինչեւ շաբաթ օրվա մայրամուտը, 10 րոպե շուտ եւ ավարտել այն 10 րոպե ուշ Եվրատեսլի երաժշտական մրցույթի կողմից ավանդույթը խախտելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել