News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ մարտի 19-ին, Շվեյցարիայի քաղաքացիների շուրջ երկու երրորդը հանրաքվեի արդյունքում կողմ են քվեարկել զենքի սեփականությունը կարգավորող օրենքների խստացմանը, հաղորդում է DW-ը:

Դա են վկայում նախնական տվյալները, որոնք տարածել է gfs.bern հասարակական կարծիքի ինստիտուտը: Այդկերպ Շվեյցարիայի քաղաքացիները հաստատել են նոր կանոնները, որոնք խստացնում են կիսաավտոմատ զենքի ձեռքբերումը: Բացի այն, ոստիկանությունն ավելի հեշտությամբ կկարողանա պարզել զենքի կոնկրետ միավորի ծագումը:

Կանոնների խստացման դեմ ներկայացող քաղաքացիները գտնում են, որ բնակչությունն աստիճանաբար ամբողջությամբ կզինաթափվի: Երկրում հրազենն ունի ավելի մեծ տարածում, քան եվրոպական երկրների մեծամասնությունում: Դա կապված է հանգամանքից, որ շվեյցարական բանակի զինծառայողները պահում են իրենց զենքը տանը եւ պետք է պարբերաբար ուսուցումներ անցնեն: Բացի այդ, երկրում հինգ տարին մեկ անցկացվում է հրաձգության մրցաշար մեծաքանակ հանդիսատեսների եւ մասնակիցների հետ:

Սակայն Շվեյցարիայի կառավարությունը, քաղաքական կուսակցությունների եւ տնտեսական միությունների մեծամասնությունը կողմ են խստացված կանոններին: Եթե հանրաքվեի արդյունքում երկրի քաղաքացիները դեմ քվեարկեին այդ նախագծին, ապա հարցն արդեն կվերաբերեր Շենգենյան գոտում Շվեյցարիայի մասնակցությանը: Իսկ սահմաններին ստուգումների վերականգնման հետեւանքով կտուժեր զբոսաշրջությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ