News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հրամանատարներին զորավարժությունների կազմակերպման և անցկացման մեթոդաբանությունը, զորքերի մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև գումարտակի ներդաշնակումը կատարելագործելու նպատակով մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Տպել