News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում:

«Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, եւ այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում:

Երեւանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարագի խոցելիությունը: Քաղաքացիների ընդունելության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ գալիս են եւ տարիներ առաջ դատական վճիռներից բողոքում են: Երբ նայում ես գործը տեսնում ես, որ այդ քաղաքացին հարյուր տոկոսով ճիշտ է, տեսնում ես, որ դատավորը պաշտպանել է ինչ-որ մի օլիգարխի շահերը, ինչ-որ մի կրիմինալ տարրի շահերը:

Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, եւ մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ եւ մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, եւ մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ:

Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, եւ ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարեւոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ