News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես ընդունել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկը հանդիպել խմբակցության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք պայմանավորել ենք դեռ Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ, որ պարտավոր ենք խոսել այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից համարվում են որպես առաջնահերթ խնդիրներ եւ այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքներ։ Գտնում եմ՝ այս ձեւաչափը օգտակար է բոլոր առումներով»,- նշեց նա։

Հարցին՝ կհաջողվի այդպիսով հարթել Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ առկա լարվածությունը, Բակո Սահակյանն ասաց. «Ես այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում, բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություններ, իսկ եթե առաջանում են նման երեւույթներ, ապա մենք պարտավոր ենք ամեն ինչ անել եւ շրջանցել այսպիսի իրավիճակները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ