News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

«Շան սիրահար» հասկացողության գենետիկ հիմքի ուսումնասիրություն է անցկացվել, գրում  է Bustle-ն:

Ուպսալայի համալսարանի գիտնաականները վերլուծել են 1926-1996  թվականներին ծնված 35035 զույգ երկվորյակների գեները, ինչպես նաեւ այդ մարդկանց մոտ շների առկայության կամ բացակայության փաստը:

Մասնագետներին չի հաջողվել առանձնացնել «շնասերի գեները»: Սակայն նրանք հասկացել են, թե որքանով է շան առկայության հավանականությունը պայմանավորված եղել գենետիկ, ժառանգական բնույթով:

Պարզվել է, որ կանանց համար այդ բաղադրիչը պատասխանատու է եղել 57 տոկոս հավանականության համար, իսկ տղամարդկանց դեպքում՝ 51 տոկոս: Բացի այդ գենետիկ բաղադրիչով է պայմանավորված եղել հոգեկան առողջության համար դրական ազդեցությունը:

Ավելի վաղ արդեն ապացուցվել էր, որ շներ ունեցող հոգեպես անառողջ մարդիկ, ավելի լավ են հաղթահարել իրենց խանգարումը՝ հատկապես կրիտիկական իրավիճակներում: Սակայն շները օգտակար են նաեւ առողջ մարդկանց համար: Բացի ակտիվության օպտիմալ մակարդակի պահպանումից (շանը անհրաժեշտ է զբոսանքի դուրս հանել), շունը հնարավորություն է տալիս այլ «շնասերների» հետ սոցիալական կապեր հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել