News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Տեղի են ունեցել  Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների եւ եւս 12 մարդու հանդեպ կոռուպցիայի գործով առաջին լսումները, որոնց ընթացքում մեղադրանք է կարդացվել ամբաստանյալների հասցեին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Քիրշներին, նրա հարազատներին եւ մի շարք պաշտոնյաների կասկածում են  փողերի լվացման մեջ, որոնք ստացվել են 2007-2015 թվականներին պետական աշխատանքներ իրականացնելիս, ձեռներեց Լասարո Բաեսի միջոցով։ Այդ ժամանակ նա երկրի ղեկավարն էր։

Դատարանը նախկին նախագահին համարում է այս գործի հիմնական օղակը։ Բաեսի ընկերությունները 46 մլրդ պեսոյի (1 մլրդ դոլար) 51 պայմանագիր են ստացել, դրանց մի մասը՝ անվերահսկելի, մի շարք աշխատանքներում բարձրացվել են գները, թույլ տրվել վարչական խախտումներ։

Դատարանում Քիրշները հանդես չի եկել։ Նա նստել է հետեւի նստարանին իր փաստաբանի հետ, հաճախ խոսել նրա հետ, մշտապես նայել սմարթֆոնին։

Դատական նիստից մի քանի ժամ առաջ Քիրշները Թվիթերում գրել է, որ այդ դատական լսումները հետապնդման նոր փուլ են մեկ նպատակով՝ նստեցնել նրան դատապարտյալների նստարանին նախընտրական արշավի ժամանակ։ Նախկին նախագահն իր թեկնածությունն առաջադրել է փոխնախագահի պաշտոնի համար 2019-ի ընտրություններում։ Ուրիշ գրառումներ օրվա ընթացքում Քիրշները Թվիթերում չի արել։

Հաջորդ լսումները տեղի կունենան մայիսի 27-ին, ժամը 09.30-ին։ Գործի քննության շրջանակում նախատեսվում է լսել 160 վկայի։ Գործը բաղկացած է 60 հատորից, յուրաքանչյուրը՝ 200 էջ, եւ 150 արկղ տարբեր փաստաթղթերից։ Սպասվում է, որ լսումները տեղի կունենան ամեն երկուշաբթի, բայց հնարավոր է նաեւ, որ ավելի հաճախ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել