News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԻՆ 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 14:30-ին Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 2000 թ.) և «Hyundai solaris» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ս.-ն (ծնված 1966 թ., Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Փ.-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ.Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վերջիններս նույնպես հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ