News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն իրանական սպառնալիքների մոնիթորինգը կշարունակի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ պահպանվող լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է One America News Network-ը:

Պոմպեոն պատմել է Կոնգրեսում ճեպազրույցի մասին, որը նա անցկացրել է օրենսդիրների եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ: Նրա խոսքով՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները այս հանդիպումից հեռացել են հասկանալով, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու եւ  առավելագույն ճնշման պայմաններում պատժամիջոցների արշավի անցկացումն ապահովելու նախագահ Թրամփի ձեռնարկած քայլերը ամբողջությամբ արդարացված էին:

«Իրանի կողմից սպառնալիքը շարունակում է պահպանվել,- հայտարարել է Պոմպեոն: - Մեզ հաջողվել է խափանել մի քանի մարտավարական գործողություններ, բայց մենք դեռեւս բարձր պատրաստականության վիճակում ենք, մենք նախկինի պես հետեւում ենք, որպեսզի անհրաժեշտ ռեսուրսներ ունենանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ