News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի դատարանը հոմոֆոբիան եւ տրանսֆոբիան համարում է հանցագործություններ ռասիզմի հողի վրա, տեղեկացնում է AP-ը։

Գերագույն դաշնային դատարանի 11 դատավորներից 6-ը քվեարկել է այս որոշման օգտին։  Հինգ մյուս դատավորները կքվեարկեն հունիսի 5-ին, բայց արդյունքը չի փոխվի։ Միջոցն ուժի մեջ կմտնի բոլոր դատավորների որոշում կայացնելուց հետո։

Ռասիզմը Բրազիլիայում հանցագործություն է ճանաչվել 1989 թվականին, որը ենթադրում է պատիժ մինչեւ հինգ տարի ազատազրկման ձեւով։ Գերագույն դատարանը վճռել է, որ հոմոֆոբիան պետք է ռասիզմի մասին օրենքում ամրագրվի այնքան ժամանակ, մինչեւ որ երկրի կոնգրեսը ընդունի օրենք, որը կոնկրետ կվերաբերի ԼԳԲՏ խտրականությանը։

Բրազիլիայի սենատը քննարկում է սեռական կողմնորոշման կամ սեռի հատկանիշով խտրականության համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, որով նախատեսվում է պատիժ՝ մինչեւ հինգ տարի ազատազրկում։

«Ռասիզմը միս ու արյան դեմ հանցագործություն է՝ լինի ԼԳԲՏ հանրույթի անդամ, հրեա, թե աֆրոյի սերունդ»,- ասել է դատավոր Լուիս Ֆուքսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել