News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթի քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց հոգեւոր թեմի «Լույս» կենտրոն եւ հանդիպել Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Աննա Հակոբյան նշել է, որ շատ երջանիկ է հայ համայնքի հետ հանդիպման առիթի համար։ «Ամեն անգամ որեւէ երկրում հայ համայնքի հետ հանդիպմանը տարբեր զգացողություններ եմ ունենում, շատ հուզվում եմ: Զգացողությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ գալով նոր քաղաք տեսնում եմ իմ հայրենակիցներին եւ ինձ կարող եմ ավելի վստահ զգալ, բայց տխրում եմ, որ մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում։ Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ, որ կարող եմ շփվել ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանից շատ սեր եմ բերել ու նաեւ  Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան եւ մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում»,- ասել է Աննա Հակոբյանը։ Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։ Աննա Հակոբյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին,  լսել նրանց առաջարկություններն ու ծրագրերը։

Տպել