News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 24-ին, Եղվարդ քաղաքի Հովհաննիսյան 14 տան դիմաց հավաքվել են Եղվարդ քաղաքի մեծ թվով բնակիչներ ու պահանջում են, որպեսզի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն այս պահին դադարեցնեն նշված տան բնակիչների վտարման աշխատանքները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բնակիչներն ասում էին. «Մեր բողոքի ակցիայի պատճառն այն է, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, նշված գումարը, որը նախատեսվել էր այդ տան համար աճուրդում, չի համապատասխանում շուկայականի արժեքին։ Մենք կասկածներ ունենք, որ գնորդն առնչություն ունի որոշումն ընդունած դատավոր Հեբոյանի հետ, քանի որ գնորդին առաջարկել ենք ավելի մեծ գումար, որպեսզի ինքը հետ կանգնի այս մարդկանց հայրական տունը զավթելու ցանկությունից, սակայն նա մերժել է։ Դրանից հետո նա ասել է, որ շատ մեծ ծախսեր են կատարելու։ Տունը վաճառվել է մոտ 2 մլն 500 հազար դրամով, իսկ ընդհանուր վիճարկելի գումարի չափը մոտ 1 մլն 250 հազար դրամ է»։

Աղբյուրը հայտնում է, որ այս պահին տան դիմաց են հավաքվել հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներ, որոնք փորձում են բռնի ուժով ներթափանցել տուն, սակայն դա նրանց չի հաջողվում։

Բնակիչները որպես պատնեշ, կանգնել են տան մուտքի դիմաց և հրաժարվում են բացել մուտքի դուռը։

Տան սեփականատերը՝ Ավագ Կարապետյանը, 1 տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում ավտովթարի է ենթարկվել և 1 տարի ՌԴ-ում զբաղվել է իր առողջական խնդիրներով, խնամքին ունի մի քանի անձ, այդ թվում՝ անչափահաս երեխա, աղջիկն էլ հղի է:

Եթե հարցը չլուծվի, այս ընտանիքը հայտնվելու է փողոցում: Բնակիչերն անգամ ասում են, որ իրենք պատրաստ են հանգանակություն անել և այդ պարտքը վճարել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ