News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվեց «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Այսօր՝ մայիսի 24-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատի  Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը շրջանավարտներին ողջունելու էր գնացել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել այն լուրով, որ վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս հայտնեց, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն: Նշենք, որ դպրոցի շրջանավարտները դպրոցի բակում էին կազմակերպել «Վերջին զանգի» միջոցառումը:

«Այդ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն,  ուստի,  հետաքրքիր էր տեսնել  աշակերտական եւ մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի»,- ասաց ԿԳ նախարարը:

Նշենք, որ շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Տպել