News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրաժարականի դիմում է գրել բնապահպանության ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու եւ դրանք արդյունավետ լուծումներին նպաստելու նպատակով։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը։

«Իմ քայլով ես դուրս չեմ գալիս հեղափոխական գործընթացներից, ես սա պարզապես դիրքի փոփոխություն  եմ համարում։ Այս պահին որոշումն այս ձեւով է կատարվել, որ մեր կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնենք, մեր պայքարը կառավարման համակարգի ինտեգրիոն գործընթացների դադարեցումն է»,–նշեց նա՝ հավաստիացնելով, որ սա շատ լավ կշռադատված քայլ է։

Այսեր Ղազարյանին մտահոգում է՝ բնական ռեսուրսների մասով ամբողջ աշխարհում խոսվում է կայուն կառավարման մասին, այն է սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական ասպեկտների, իսկ Հայաստանում հակադրվում են. «Հեղափոխությունից հետո վեր են հանում իրավիճակը գործընթացային, ոչ թե ֆրագմենտային, հուսալի տեղեկատվության հիման վրա թափանցիկ ձեւով փորձում են լուծումներ տալ։ Տեխնոկրատ երիտասարդները պետք է այդ ընթացքում ինտեգրվեն գործընթացներին։ Տեղին  է ասել, որ  բնական ռեսուրսների մասով ամբողջ աշխարհում խոսվում է կայուն կառավարման մասին, այն է սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական ասպեկտների համադրումն է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ դրանք հակադրվել են ի շահ ստվերային տնտեսությունների»։

Նա պնդում է՝ Սեւանը պետք է վեր դասենք բիզնես շահերից. «Անվտանգության ռազմավարության հայեցակարգում ներառված է Սեւանի հարցը, Նիկոլ Փաշինյանն  էլ նշել էր, որ Սեւանի հարցը Ղարաբաղի հարցի պես հարց է, եւ իրոք այդպես է, քանի որ Սեւանի հարցը մեր էկոնավտանգության կարեւոր հարց է։ Մենք Սեւանը պետք է վեր դասենք բիզնես շահերից»։

Բնապահպանության նախկին փոխնախարարն պնդում է՝ Սեւանը հիվանդ է եւ այդ հարցին պետք է լուծում տա, հակառակ դեպքում հետեւանքները անդառնալի կլինեն. «Իրականում Սեւանը հիվանդ է, ու ծանր հիվանդ է։ Մենք պետք է վեր դասենք լիճն ամեն ինչից, ստվերային բիզնեսներից, եւ ունենանք քաղցրահամ ջրի պաշար, ձկան պաշար: Այն գործընթացները, որ սկսել էինք, ադեկվատ ընթացք չեն ստացել։ Սեւանի ծաղկման հետեւանքով կարող է կարող է փչացնել ջուրը, իսկ թթվածնային քաղցի հետեւանքով կարող է ոնչնացվել կենդանական աշխարհը»։

Նրա խոսքով՝ Սևանա լճի ցանցավանդակների ձկների շրջանում հիվանդություն կա, որը սպառնում է լճի կենսաբազմազանությանը։

Նա չի ցանկանում սլաքները ուղղել դեպի ինչ–որ մեկը, սակայն պնդում է՝ նպատակ ունի անել ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրները հասնեն գործադրի ղեկավարին։

Հիշեցնենք, որ Այսեր ղազարյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:

Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:

Հեղափոխությունը շարունակվում է............ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին եւ նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն: տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում...»։

Տպել