News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ եւ կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելեւս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, եւ հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»:

«Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը». Վանեցյանը մեղադրեց նրան պատվեր կատարելու մեջ

Տպել
Ամենաշատ