News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) մոտենում է Տրիպոլիին հարավից եւ արեւելքից, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է ԼԱԲ գլխավոր հրամանատարության մամուլի ծառայության տնօրեն Խալիֆա ալ Ուբեյդին։

«Լիբիական բանակը եւ նրա զորամասերը ութ մարտական դիրքերից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին հարավից եւ արեւելքից՝ Լիբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ «ահաբեկիչներից այն ազատագրելու» համար։ Տրիպոլիում կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին։

Ներկայում Լիբիայի մայրաքաղաքում շարունակվում են դիրքային մարտերը։ ԱՀԿ տվյալներով՝  զոհվածների թիվը մարտերի հետեւանքով հասել է 450-ի, ավելի քան 2,1 հազար մարդ վիրավոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ