News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան First American Financial Corporation ապահովագրական ընկերության առնվազն 885 մլն հաճախորդների գրառումները բաց են եղել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։

Ապահովագրական ընկերության տվյալների պահպանման համակարգի խոցելիությունը հանգեցրել է նրան, որ ամեն մի ցանկացող կարող էր ունենալ վերջին 16 տարում ընկերության ծառայություններից օգտվող միլիոնավոր հաճախորդների սոցիալական ապահովագրության համարը, բանկային հաշիվների մանրամասները, վարորդական իրավունքը, ինչպես նաեւ հիփոթեքային եւ հարկային գրառումները։ Պարբերականի տվյալներով՝ հաճախորդների անձնական տվյալներն ունենալու համար չարամիտները կարող էին պարզապես փոխել ֆայլերի հասցեի մեկ թիվ, որոնց հասանելիությունն իրականացվում է անմիջապես ընկերության կայքի միջոցով։ The New York Times-ը ճշտում է, որ ներկա պահին այս թերությունը վերացված է։

«Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք վնաս է հասցվել մեր հաճախորդների ինֆորմացիոն անվտանգությանը,- թերթը մեջբերում է ընկերության հայտարարությունը։- Առայժմ լիակատար ստուգում ենք իրականացնում, եւ որեւէ մեկնաբանություն մինչ այդ չենք անի»։

Թերթը ուշադրություն է դարձնում այն բանին, որ խոցելիությունը տվյալների պահման համակարգում հայտնաբերել է անկախ լրագրող եւ փորձագետ Բրայեն Քրեբսը։ Ավելի վաղ նա հրապարակել էր այն փաստը, որ Facebook-ի աշխատակիցները երկար տարիներ պահել են հարյուր միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը բաց վիճակում։ Սոցցանցի ներկայացուցիչներն այս տարվա մարտին հայտարարել էին, որ ուղղել են խնդիրը, ինչի պատճառով օգտատերերի գաղտնաբառերը պահվում էին ընթեռնվող ձեւաչափով, տվյալների ներքին շտեմարանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ