News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիտվայում հայտարարվել է լռության օր կիրակի նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որի հետ միաժամանակ տեղի կունենան նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունները։ Ինչպես լրագրողներին բացատրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լաուրա Մատյոշայտիտեն, ցանկացած քարոզչության արգելք, օրենքի համաձայն, մտցվում է քվեարկությունն սկսվելուց 30 ժամ առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԶԼՄ-ներում ագիտացիոն հրապարակումների, ագիտացիոն նյութերի տեղադրումների արգելքը հասարակական վայրերում, ինչպես նաեւ ագիտացիոն բնույթի տեքստերի տեղադրման արգելքը սոցցանցերում գործելու է մինչեւ քվեարկության օրը ընտրատեղամասերի փակվելը»,- բացատրել է նա։ Բացառություն է արվել թեկնածուների գովազդային պաստառների համար, որոնք ավելի վաղ տեղադրվել էին վահանակներին։ «Եթե պաստառները կախվել են մինչեւ արգելքը, դրանք հանել պետք չէ, բայց ընտրատեղամասերից 50 մետր շառավղով հեռավորության վրա չպետք է որեւէ ագիտացիոն նյութ լինի, այդ թվում եւ այդ պաստառները»,- ասել է Մատյոշայտիտեն։

Քվեարկությունը կսկսվի մայիսի 26-ին, առավոտյան 07.00-ին։ Այսպիսով, մորատորիումը ուժի մեջ է մտնում շաբաթ ժամը 01.00-ին։

Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջինից երկու շաբաթ հետո (այդ ժամանակ ինը թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ)։ Երկրորդ փուլ են դուրս եկել 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն եւ 54-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան։  Նրանք ստացել են համապատասխանաբար 31,1 եւ 30,94 տոկոս ձայներ, տարբերությունը՝ 5323 ձայն։ Փորձագետների կարծիքով՝ հավակնորդների շանսերը մոտավորապես հավասար են, լարված պայքար է սպասվում։   

Լիտվայի ներկա նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նախագահում է երկրորդ ժամկետում եւ երրորդին հավակնել չի կարող։

Քաղաքացիները միաժամանակ ընտրում են Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Լիտվայի համար այնտեղ ամրագրված է 11 տեղ, որոնց հավակնում է 302 թեկնածու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ