News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։

«Եվրասիական մեդիա ֆորումը բանակցությունների կարեւոր հարթակ է արդեն շուրջ 15 տարի: Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե չլինի բանավեճ, չի լինի նաեւ վստահություն: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: Իմ դերն այստեղ աննշան է, ես միշտ կողմերին փոխզիջման կոչ եմ անելու, որը կբերի լուծման, որ չլինեն ռազմական հակամարտություններ եւ գործողություններ: Կարեւոր է, որ ես այս ֆորումում կարող եմ ներկայացնել բոլոր այս թեմաները»,- ասել է նա:

Լրագրողը հիշեցրել է՝ Հակոբյանը, լինելով լրագրող, ղեկավարելով լրատվամիջոց, խոստացել էր աչալրջորեն հետեւել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խստորեն քննադատել մտահոգիչ զարգացումները, քննադատել նաեւ ամուսնուն՝ ՀՀ վարչապետին:

«Այո´, ճիշտ է, ես նման կոչ արել եմ: Հավատացեք, Հայաստանում այսօրվա դրությամբ մամուլն ազատ է, քան երբեւէ: Հայաստանում, իհարկե, մեծ դեր են խաղում նաեւ սոցկայքերն ու այնտեղ շրջանառվող տեղեկությունները: Մեր օրերի խնդիրներից մեկը fake լուրերն են, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է խախտենք կայքերի ներկայացուցիչների իրավունքները, որ ինչ-որ ձեւով պայքարենք ֆեյք նորությունների դեմ: Իրականում, Հայաստանում լրատվամիջոցներն այսօր այնքան անկախ են, որ բանը չի հասնում ինչ-որ մեկին քննադատելուն, հատկապես՝ իմ ամուսնուն, քանի որ կան այլ սուր սոցիալական հարցեր»,- նշել է Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ լրագրողներն արդեն սկսել են փոխվել, հարմարվել նոր, արդի իրողություններին, մասնավորապես, խոսքը սոցկայքերի մասին է, որ օգնում են ավելի օպերատիվ լինել:

«Իրականում, կարծում եմ՝ դասական տպագիր լրատվությունը լավագույն ժամանակները չի ապրում: Ապագան թվային լրատվությանն է, այդպես է ցույց տալիս նաեւ պրակտիկան, տպագիր լրատվամիջոցները դառնում են էլեկտրոնային»,- ընդգծեց է Աննա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ