News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները նշանակված են հունիսի 15–ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔՊ անդամ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Ըստ նրա, թեկնածուների առաջադրումն ավարտված է, սկսվել է թեկնածուների քարոզարշավի փուլը, որը կավարտվի հունիսի 12–13–ին, իսկ արդեն հունիսի 15–ին նշանակված է  համաժողովը, որի ընթացքում էլ տեղի կունենան ընտրությունները։

Նարեկ Բաբայանը նշեց, որ վարչությունից բացի ընտրվելու է  նաեւ վերահսկող հանձնաժողով, վարչության կազմում նախատեսված է  21 հոգի, իսկ վերահսկող հանձնաժողովի կազմում՝ 7. այս թվերը դեռ պետք է համաժողովը հաստատի։

«Այս ընթացքում ինքնաբացարկներ են եղել, վարչության 21 տեղի համար այս պահին մոտ 55 թեկնածու կա, իսկ վերահսկող հանձաժողովի թեկնածուները մոտ 24 են»,– ասաց Նարեկ Բաբայանը, նաեւ հավելեց, որ թեկնածուներին տրված է հավասար ժամանակ՝ համաժողովի պատվիրակների առջեւ ելույթ ունենալու համար. պատվիրակների թիվը չի գերազնցում 500–ը։

Իսկ այս ընթացքում, ըստ նրա, թեկնածուները յուրաքանչյուր օր, բացի հանգստյան օրերից, իրենց ծրագիրն են ներկայացնում գրասենյակում, որտեղ պատվիրակները կարող են ներկա գտնվել։

 Իսկ թե ինչո՞ւ է կուսակցությունը վարչության եւ վերահսկող նոր մարմին  ընտրում, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ նոր ծրագիր եւ կանոնադրություն պետք է հաստատել, եւ դրա հիման վրա աշխատանքներ իրականացնեն  տարածքային կառույցների հետ։

«Այո, կարիք կար նոր վարչության կազմի։ Վարչությունը կուսակցության քաղաքականություն որոշողն է եւ  առաջ տանող մարմինը»,– ասաց նա, հավելելով, որ թեեւ գերագույն մարմինը համաժողովն է, սակայն այն ուշ–ուշ է գումարվում, իսկ վարչության նիստերը՝ ավելի հաճախ. ընթացիկ քաղաքական որոշումները կայացում են վարչությունը։

Նա նշեց, որ ՔՊ վարչության թեկնածուների շարքում են, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ այլն։ 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի առաջադրվել, իսկ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է տվել:

 

 

Տպել