News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լրիվ սպիտակ հազվադեպ պանդան հայտնվել է տեսախցիկի առջեւ Չինաստանի հարավարեւմտյան արգելոցում, տեղեկացնում է AFP-ը։

Կատարյալ սպիտակ, կարմրաչք կենդանին լուսանկարվել է անտառով շրջելիս ապրիլի կեսին, Սիչուան հարավարեւմտյան նահանգում, տեղեկացնում է Սինհուա պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։

Պեկինի համալսարանում բամբուկե արջերի մասնագետ Լի Շենի խոսքով՝ սա սպիտակ պանդա-ալբինոս է, մոտ 1-2 տարեկան։

Աշխարհում վայրի բամբուկե արջերի ավելի քան 80 տոկոսն ապրում է Սիչուանում, մնացածը՝ Շենսի եւ Գանսու նահանգներում։

2018 թվականին Չինաստանը հայտարարեց հսկայական պանդաների համար արգելոց սարքելու ծրագրերի մասին, որը երեք անգամ կգերազանցի Ելոուսթոունի ազգային պարկը, այն կմիավորի գոյություն ունեցող վայրի կենդանիներին եւ կխթանի դրանց բազմացումը։

Բամբուկե արջերը ներկայում համարվում են խոցելի տեսակներ, ինչը նշանակում է, որ թեեւ դրանց գոյատեւոմը դեռեւս սապռնալիքի տակ է, դրանց պահպանման ջանքերն օգնել են նվազեցնել դրանց անհետացման վտանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել