News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, ջերմոցը: Ակումբից շպրտված թիթեղների պատճառով լուսամուտները ջարդուփշուր են եղել, կոտրվել են տան դարպասները:

Քամին վնասել է նաև տան մոտով անցնող գազախողովակը, սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Վնասվել են փողոցով անցնող էլեկտրալարերը, որոշ տներ հոսանքազրկվել են:

Ըստ աղբյուրի՝ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամուց մարդիկ են տուժել: Մյասնիկյան գյուղում էլ կարկուտ է եկել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:

Տպել