News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու նրա տնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված մտքերը մեկ վայրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Նա հայտնեց, որ ֆորումի վայրը պատահական չի ընտրվել։ Նշենք, որ համաժողովն ընթանում է Տաթեւ համայնքի «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում.

«Հավաքվել ենք Սյունիքի ամենահյուրընկալ ու կանչող, բնությունն ու հոգեւորը միավորող վայրում, որը համոզված ենք ամենաբարենպաստ միջավայրն է ստեղծում մարզի տնտեսական հետագա զարգացումն ապահովող գաղափարները իմի բերելու համար»,- ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով Սյունիքի տնտեսական ներուժին՝ Պողոսյանն ասաց, որ իրենց համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են՝ զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, եւ, որ այսօր հնարավորություն կունենան տեսնելու,թե զարգացման ինչ հնարավորություններ ունի Սյունիքը, ինչ հետաքրքիր ու շահավետ ծրագրային գաղափարներ ունեն տեղացիները, որոնք սպասում են իրագործողների, եւ ինչով կարող է մարզը հետաքրքիր լինել ներդրողների համար.

«Մարզային իշխանությունները կարող են, եւ պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջեւ, երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բրոկրատական քաշքուկների, որեւէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն, երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն եւ օժանդակություն»,- ասաց մարզպետը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես  այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՀՀ Սյունիքի մարզպետարանը:

Վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ