News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն եւ ճապոնիան կշարունակեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները եւ իրենց ներդրումը կունենան մոլորակի խաղաղության հաստատման եւ բարգավաճման գործում: Այդ մասին նա հայտարարել է պալատում իր ողջույնի խոսքում, որտեղ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ՝ Մելանիայի այցի կապակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Ճապոնիայի անդամակցությունը միջազգային հանրությանը մեկուսացման ժամանակաշրջանից հետո սկսվել է 1854-ին  ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից:

Այդ ժամանակվանից Ճապոնիան եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ նրանց ժողովուրդները տարբեր դժվարություններ են հաղթահարել, ամրապնդել փոխհամաձայնությունը եւ վստահությունը եւ այժմ նրանց կապում են ամուր բարեկամական կապերը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր երկրները իրենց ներդրումը կունենան մոլորակի խաղաղության հաստատման եւ բարգավաճման գործում», - ասել է միապետը:

Սպիտակ տան ղեկավարն, իր հերթին, ասել է, որ նրա համար մեծ պատիվ է կայսրի մոտ ընդունելության արժանանալ, որը մայիսի 1-ին զբաղեցրել է գահը:

 «Ես անկեղծորեն աղոթում եմ, որ Ռեյվի  դարաշրջանը կայսերական մեծության, նրա ընտանիքի եւ ողջ Ճապոնիայի ժողովրդի համար խաղաղության եւ բարգավաճման ժամանակաշրջան լինի», - ասել է նախագահը:

Մայիսի 25-ին Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ